30 տարիների գործունեության ընթացքում Evrika Supermarket-ների ցանցը ընդլայնվել է՝ բացելով 17 մասնաճյուղ Երեւանում եւ 18-րդ մասնաճյուղը՝ Նոր Խարբերդ, Երեւան-Արտաշատ խճուղի 85/3 հասցեում:
Evrika սուպերմարկետների ցանց ունի սեփական արտադրանքի լայն տեսականի՝ խմորամսային արտադրանք (խինկալի, պելմեններ, մսային ռոլլեր, կոտլենների տեսականի), շերտավոր խմոր, խմորեղենների, տորթեի և թխվածքաբլիթների լայն ընտրանի, կրուասաններ, սենդիչներ, պատրաստի ուտեստներ, սառը սուրճ և այլն:
Մեր արտադրանքում կարևորագույն տարբերակիչը օգտագործվող մթերքների որակն է՝ բացառապես թարմ բաղադրիչներ: Հատկապես կարևոր ենք համարում նշել, որ օգտագործվում է բացառապես թարմ տեղական միս և մսամթերք:
Evrika արտադրանքը ներկայացված է Evrika սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերում:
Մենք ուշադիր ենք ոչ միայն ապրանքի, այլ նաև յուրաքանչյուր այցելուի նկատմամբ՝ առաջարկելով միջավայր, որտեղ մարդիկ հաճույքով վերադառնում են։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի հողի բարիքներն արժանի են լինել յուրաքանչյուր սեղանի վրա։ Այդ իսկ պատճառով աջակցում ենք տեղական արտադրողներին։
Ազնիվ գներ, հստակ կանոններ, պարզ հարաբերություններ։ Մենք խոստանում ենք միայն այն, ինչ իրապես կարող ենք ապահովել։
Մեր խանութները կառուցված են այն գաղափարի շուրջ, որ միասին՝ մենք ընտանիք ենք։ Դա զգում են թե՛ մեր աշխատակիցները, թե՛ հաճախորդները։