Համագործակցության պայմաններ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սկսեք շահավետ և վստահելի համագործակցություն
«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) իրականացնում է գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ազատ տնտեսական մրցակցության և արդար առևտրի սկզբունքներին համապատասխան։ Սույն կանոնների մշակումը և հրապարակումը նպատակ է հետապնդում ապահովել Ընկերության առևտրային ցանցի և մատակարարների միջև արդար, թափանցիկ և հավասար պայմաններով համագործակցությունը՝ բացառելով անբարեխիղճ մրցակցությունը և մատակարարների իրավունքների խախտումը։
Կանոնները մշակվել են հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված համապատասխան կարգավորումները։
Թարմացված համագործակցության պայմաններ
- Ընկերության կողմից հավանական մատակարարի ապրանքի ընտրության սկզբունքներն այն հիմնարար ելակետային դրույթներն են, որոնց հիման վրա գնահատվում և ընտրվում են հավանական մատակարարների կողմից առաջարկվող ապրանքները։ Այդ սկզբունքներն են՝՝
- Ապրանքի մրցունակ գին.
- Ապրանքի գինը պետք է համապատասխանի շուկայի միջին կամ առավել շահավետ առաջարկներին՝ հաշվի առնելով ապրանքի որակը։
- Գնահատման չափանիշներ՝
- Արժեք-որակ հարաբերակցության օբյեկտիվ համադրություն,
- Նվազագույն և առավելագույն շուկայական գների վերլուծություն,
- Մատակարարման հուսալիություն և ճշգրտություն.
- Մատակարարը պետք է խստորեն հետևի պայմանագրով սահմանված մատակարարման ժամկետներին։.
- Ապրանքների քանակը, տեսակը և որակը պետք է համապատասխանի պատվերի և պայմանագրի պայմաններին։:
- Ցանկացած ուշացում կամ պայմանագրով նախատեսված ապրանքների որակից, տեսակից կամ քանակից ցանկացած շեղում պետք է նախապես հաղորդվի Ընկերությանը և համաձայնեցվի վերջինիս հետ։
- Գործընկերային բարեխիղճ վարքագիծ.
- Ապրանքների առաջարկվող գինը պետք է համապատասխանի Կողմերը պարտավորվում են գործել ազնիվ, թափանցիկ, բարեխիղճ և զերծ մնալ անբարեխիղճ մրցակցությունից։
- Տեղեկատվության տրամադրումը պետք է լինի ճշգրիտ և ամբողջական։
- Ընկերությունը բացառում է խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման փուլերում, բացառությամբ, եթե առկա են սույն կանոններից բխող ողջամիտ և օբյեկտիվ տարբերական հիմքեր։
- Ապրանքի մրցունակ գին.
- Մատակարարման պայմանագրերի կնքման նպատակով հավանական մատակարարների ապրանքն ընտրելիս Ընկերությունն առաջնորդվում է մատակարարին և ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջներով։ Այդ պահանջները սահմանվում են՝ ապահովելու ընկերության առևտրային ցանցում իրացվող ապրանքների որակը, մրցունակ գների ապահովումը, ինչպես նաև կողմերի տնտեսական շահերի համատեղ իրականացումը։ Մատակարարին և ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջներն են հետևյալը.
- Մատակարարի նկատմամբ պահանջներ.
- Մատակարարը պետք է ունենա իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ և գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Մակատարարը չպետք է գտնվի լուծարման գործընթացում։
- Մատակարարը չպետք է սնանկ ճանաչված լինի։
- Մատակարարը պետք է գործի ազնիվ մրցակցության և թափանցիկության սկզբունքներով։
- Ապրանքների նկատմամբ պահանջներ.
- Ապրանքները և դրանց փաթեթավորումը պետք է համապատասխանեն ՀՀ, ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Բեռնարկղերը և փաթեթավորումը պետք է ապահովեն ապրանքների անվտանգությունը փոխադրման ընթացքում:
- Ապրանքները պետք է ունենան հստակ և ամբողջական մակնշում։ Ապրանքի մակնշումը, փաթեթավորումը պետք է համապատասխանի ՀՀ-ում oրենսդրությամբ սահմանված պահանջներին:
- ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ապրանքը պետք է պարունակի հսկիչ (նույնականացման) նշաններ:
- Ապրանքները պետք է լինեն նոր, չօգտագործված և շուկայում իրացման համար պիտանի վիճակում։
- Ապրանքի գնային պահանջներ.
- Ապրանքների առաջարկվող գինը պետք է լինի այնպիսին, որ միաժամանակ ապահովի ապրանքի իրացվելիությունը և Ընկերության շահութաբերությունը (մրցունակ գին):
- Մատակարար և ապրանք ընտրելիս որպես առավելություն դիտարկվող հանգամանքները.
Կանոնների իմաստով մատակարար և ապրանք ընտրելիս որպես առավելություն ծառայում են այն լրացուցիչ որակական, տեխնիկական կամ առևտրային բնույթի չափանիշները, որոնք գերազանցում են սույն կանոններով և գործող օրենսդրությամբ սահմանված նվազագույն պահանջները և որոնք, գնահատման գործընթացում, կարող են ապահովել մատակարարի և նրա ապրանքների առավել բարենպաստ դիրքի ընտրությունը։ Մատակարար և ապրանք ընտրելիս Ընկերության համար որպես առավելություն դիտարկվում են հետևյալ հանգամանքները.
- Մատակարարի մասով՝
- Մատակարարի կողմից սեփական արտադրության ապրանքների ներկայացումը Ընկերության առևտրային ցանցում իրացման նպատակով։
- Մատակարարը տվյալ շուկայում գործունեություն է իրականացնում առնվազն մեկ տարի։
- Ընկերության հետ քննարկման արդյունքում ապրանքի մի շարք հատկանիշների հարմարեցումը, այդ թվում՝ արտաքին տեսքը, չափը, մակնշումը, փաթեթավորումը և այլն։
- Ապրանքի մասով՝
- Ապրանքի որակը բնութագրող միջազգային հավաստագրերի, սերտիֆիկատների (ներառյալ ապրանքն օրգանական գյուղատնտեսության կանոններով արտադրված լինելու մասին սերտիֆիկատի) առկայությունը։
- Մատակարարի պատրաստակամություն ցուցաբերելու լրացուցիչ մարքեթինգային աջակցություն՝ նպատակ ունենալով ապահովելու գովազդային նյութեր, համտեսներ, և վաճառքի խթանման այլ միջոցառումներ։
- Մատակարարի մասով՝
- Մատակարարի նկատմամբ պահանջներ.
- Հավանական մատակարարի և նրա ապրանքի ընտրության կարգը սահմանում է այն եղանակները, դեպքերը և գնահատման չափանիշները, որոնց հիման վրա Ընկերությունը ընտրում է նոր մատակարարներին կամ նոր ապրանքատեսակներ իր առևտրային ցանցի համար։
- Ընտրության եղանակները. Մատակարարի և ապրանքի ընտրությունը կարող է իրականացվել hետևյալ երեք հիմնական եղանակներով.
- Ընկերության նախաձեռնությամբ՝ սեփական կարիքների և շուկայի վերլուծության հիման վրա։
- Գործող մատակարարի առաջարկով, երբ գործող մատակարարը ներկայացնում է նոր ապրանքատեսակի մատակարարման առևտրային առաջարկ։
- Հավանական մատակարարի նախաձեռնությամբ, երբ նոր մատակարարը ներկայացնում է իր առևտրային առաջարկը։
- Ընկերության նախաձեռնությամբ նոր մատակարար և ապրանք ներգրավելու դեպքերը. Ընկերությունը նոր մատակարար և ապրանք ներգրավում է, երբ
- Ընկերությունը նպատակ ունի համալրել գործող տեսականին նոր ապրանքատեսակներով՝ բավարարելու շուկայի փոփոխվող պահանջարկը կամ ապահովելու սպառողների համար ավելի լայն ընտրություն։
- Շուկայում նկատվում է նոր ապրանքատեսակների նկատմամբ աճող պահանջարկ կամ փոփոխվում են սպառողների նախասիրությունները։
- Ընկերության նախաձեռնությամբ լրացուցիչ ապրանք ներգրավելու եղանակները. Ընկերությունը, ելնելով իր առևտրային քաղաքականությունից և շուկայի պահանջարկից, կարող է լրացուցիչ ապրանք ներգրավել հետևյալ եղանակներով.
- Գործող մատակարարների միջոցով՝ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մատակարարներին ուղղելով առևտրային առաջարկ՝ Ընկերության առևտրային ցանցում իրացման նպատակով նոր ապրանքատեսակներ մատակարարելու մասին։
- Նոր մատակարարների որոնման միջոցով՝ շուկայում նոր մատակարարների հայտնաբերման արդյունքում նրանց համապատասխան ապրանքների մատակարարման համար առևտրային առաջարկներ ներկայացնելու միջոցով։
- Ընկերության ուժերով լրացուցիչ ապրանքներ ներգրավելու եղանակով։
- Ընտրության եղանակները. Մատակարարի և ապրանքի ընտրությունը կարող է իրականացվել hետևյալ երեք հիմնական եղանակներով.
- Մատակարարի դիմումի ներկայացում.
- Գործող կամ հավանական մատակարարը համագործակցության առաջարկով պետք է ներկայացնի «Գործող կամ հավանական մատակարարի կողմից առևտրային ցանցին ներկայացվող առևտրային առաջարկի մասին» դիմում (դիմումը ձևը ներկայացված է Կանոնների Հավելված 1-ում)՝ դրան կից ներկայացնելով իրավաբանական անձի տվյալները և առաջարկվող ապրանքների ցանկը։
- Դիմումի ներկայացման ձևը. Գործող կամ հավանական մատակարարը դիմումը կարող է ներկայացնել
- առձեռն Ընկերության գրասենյակ։
- Էլեկտրոնային փոստով՝ evrika.group@mail.ru էլ. փոստի հասցեին։
- Դիմումի նախնական ստուգում.
- Տեխնիկական ստուգում (մինչև 3 աշխատանքային օր):
- Դիմումը ստանալուց հետո Ընկերության պատասխանատու աշխատակիցը ստուգում է
- տեղեկությունների լրացված լինելը,
- ապրանքների համապատասխանությունը Ընկերության գործունեության ուղղություններին և ապրանքային խմբերին,
- առաջարկված ապրանքների որակի և սերտիֆիկացման վերաբերյալ առկա փաստաթղթերը (եթե պահանջվում է)։
- Դիմումը ստանալուց հետո Ընկերության պատասխանատու աշխատակիցը ստուգում է
- Եթե դիմումը լրացված չէ կամ բացակայում են պարտադիր տվյալները, այն վերադարձվում է մատակարարին լրացնելու համար։
- Տեխնիկական ստուգում (մինչև 3 աշխատանքային օր):
- Դիմումի բովանդակային քննարկում.
- Գնահատման չափանիշներ.
- Դիմումը բովանդակային քննարկման փուլ է անցնում միայն այն դեպքում, երբ նախնական ստուգումն ավարտվել է դրական։
- Գնահատումը կատարվում է Ընկերության կողմից հաստատված Ապրանքի ընտրության սկզբունքների հիման վրա
- Ապրանքի մրցունակ գին։
- Մատակարարման հուսալիություն և ճշգրտություն։
- Գործընկերային բարեխիղճ վարքագիծ։
- Քննարկման ընթացքը.
- Դիմումները քննարկվում են Ընկերության համապատսխան աշխատակիցների կողմից։
- Քննարկման ընթացքում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկատվություն դիմումում նշված տվյալների, այդ մատակարարի և նրա կողմից իրացման նպատակով առաջարկվող ապրանքների վերաբերյալ, կամ ապրանքի նմուշներ՝ ուսումնասիրելու, փորձաքննության ներկայացնելու, փորձարկելու, հարցումներ իրականացնելու նպատակով։
- Ժամկետ.
- Բովանդակային քննարկումը և վերջնական որոշման ընդունումը իրականացվում է դիմումը ստանալու պահից առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ մատակարարի ապրանքի ընտրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ (փորձաքննության իրականացում և այլն), ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առևտրային ցանցը գրավոր տեղեկացնում է առևտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:
- Գնահատման չափանիշներ.
- Որոշման ընդունում և հավանական մատակարարին տեղեկացում.
- Դրական որոշման դեպքում.
- Մատակարարի հետ կնքվում է համագործակցության պայմանագիր կամ առաջարկվում է որոշակի կարճ ժամանակահատված փորձնական ապրանքը իրացնել Կանոնների 5.1.2. կետով նախատեսված դեպքում։
- Այն դեպքերում, երբ ապրանքների իրացվելիության ցուցանիշի վերաբերյալ չկան համապատասխան ելակետային տվյալներ, մատակարարին կարող է առաջարկվել որոշակի կարճ ժամանակահատված փորձնական ապրանքն իրացնել առևտրային ցանցի մեկ կամ մի քանի կետերում՝ առավել հստակ պատկերացում կազմելու համար։ Փորձնական իրացում ապահովելը չի կարող մեկնաբանվել որպես մատակարարի առևտրային առաջարկի ընդունում։
- Բացասական որոշման դեպքում.
- Ընկերությունը մերժում է ներկայացված առևտրային առաջարկը, եթե
- չեն բավարարվում մատակարարին կամ ապրանքին ներկայացվող նվազագույն չափանիշները,
- վերադարձված դիմումը կրկին ներկայացվել է էական թերություններով, որն արգելք է հանդիսանում առաջարկը քննարկելու համար, կամ դիմումը պարունակում է ոչ արժանահավատ տեղեկատվություն,
- առաջարկվող ապրանքատեսակը ներառված չէ իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկում,
- դրա ընդունումը կարող է խաթարել առևտրային ցանցում ապրանքատեսակների բազմազանության ապահովումը կամ հանգեցնել համանման ապրանքների անհամաչափ կուտակման։
- տվյալ ապրանքատեսակի նկատմամբ առևտրային ցանցում առկա չէ պահանջարկ։
- Հավանական մատակարարին ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր տեղեկացվում է։
- Ընկերությունը մերժում է ներկայացված առևտրային առաջարկը, եթե
- Դրական որոշման դեպքում.
- Ընդհանուր դրույթներ.
- Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել մատակարարի հետ համագործակցությունը՝ միակողմանիորեն լուծելով մատակարարի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, եթե առկա են սույն գլխում ամրագրված հիմքերից որևէ մեկը։
- Մատակարարի հետ համագործակցությունը դադարեցնելու հիմքերը.
- Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել մատակարարի հետ համագործակցությունը՝ միակողմանիորեն լուծելով մատակարարի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, եթե
- պարզ է դարձել, որ մատակարաըը չի համապատասխանում սույն կանոնների գլուխ 1-ի 2.1. կետով սահմանված նվազագույն չափանիշներին։
- մատակարարը թույլ է տվել Ընկերության հետ կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտում,
- առկա են սույն գլխի 3-րդ կետով նախատեսված հիմքերը, որոնց հաշվառմամբ Ընկերությունը հրաժարվել է մատակարարի ապրանքից, իսկ այլ ապրանք մատակարարը Ընկերությանը չի մատակարարում,
- Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել մատակարարի հետ համագործակցությունը՝ միակողմանիորեն լուծելով մատակարարի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, եթե
- Մատակարարի ապրանքից հրաժարվելու հիմքերը.
- Ընկերությունն իրավունք ունի հրաժարվել գործող մատակարարման պայմանագրում նշված ապրանքներից, եթե՝
- պարզվել է, որ ապրանքը չի համապատասխանում սույն կանոններում նշված ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջներին,
- պարզ է դարձել, որ մատակարաըը չի համապատասխանում սույն կանոնների գլուխ 1-ի 2.1. կետով սահմանված նվազագույն չափանիշներին։
- Ընկերության կողմից հրապարակված ապրանքատեսակների ցանկում կատարվել են փոփոխություններ, և տվյալ ապրանքն այլևս ընդգրկված չէ իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկում,
- Վաճառքի արդյունքների հիման վրա հաստատվել է, որ տվյալ ապրանքն այլևս չի ապահովում իրացվելիության նվազագույն մակարդակ, որը սահմանված է Ընկերության ներքին չափորոշիչներով,
- Ապրանքի վերաբերյալ առկա են բացասական արձագանքներ սպառողներից, ինչպես նաև առկա են ապրանքը բացասական լույսի ներքո ներկայացնող հրապարակային նյութեր, որպիսի պարագայում ապրանքի իրացվելիության մակարդակը կարող է զգալիորեն նվազել,
- Ապրանքի վերաբերյալ առկա է իրավասու պետական մարմնի կամ դատարանի որոշում, ակտ կամ վճիռ, առ այն, որ այդ ապրանքը կամ նրա փաթեթավորումը, մակնշումը կամ ապրանքային նշանը խախտում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, այլ անձանց իրավունքները և շահերը,
- Այլ դեպքերում, եթե տվյալ ապրանքի իրացումը կհանգեցնի Ընկերության տնտեսական գործունեության վատթարացմանը։
- Ընկերությունն իրավունք ունի հրաժարվել գործող մատակարարման պայմանագրում նշված ապրանքներից, եթե՝
- Առևտրային ցանցում ապրանքների ցուցադրությունը կազմակերպվում է դարակաշարերում, ստենդներում, սառնարաններում, ինչպես նաև այլ հատուկ նախատեսված վայրերում՝ ապրանքները գնորդներին առավել տեսանելի և հասանելի ձևով ներկայացնելու նպատակով։
- Ապրանքների ցուցադրման բոլոր գործընթացները իրականացվում են սույն կանոնների, տեխնիկական պայմանների և անվտանգության պահանջների պահպանմամբ։
- Ընկերությունը մատակարարների համար ապահովում է հավասար հնարավորություններ ապրանքների ցուցադրման հարցում՝ առաջնորդվելով հետևյալ չափորոշիչներով․
- Ապրանքի ֆիզիկական առանձնահատկությունները (սառնարանային ապրանքներ, ծխախոտ, կշռովի ապրանքներ և այլն),
- Ցուցադրման ենթակա տեսականու ծավալը,
- Արտաքին տեսքը, չափը, քաշը և համադրելիությունը դարակաշարում տեղադրված այլ ապրանքների հետ։
- Ապրանքների ցուցադրման համար Ընկերությունն իրավունք ունի մատակարարներից ծառայության համար գանձել լրացուցիչ վճար կամ ստանալ զեղչեր մատակարարվող ապրանքների գնի վերաբերյալ։
- Վճարի չափը որոշվում է ելնելով ցուցադրման տեղի, դիրքի, մակերեսի և ապրանքի իրացվելիությունը խթանող պայմանների համակցությունից։
- Լրացուցիչ վճարի կամ ապրանքից զեղչի դիմաց Ընկերությունն իրավունք ունի մատակարարներին առաջարկել մարքեթինգային միջոցառումներ, այդ թվում՝
- մատակարարի ապրանքային նշանով, գովազդով կամ այլ պատկերով ստենդների, սառնարանների տեղադրում,
- մատակարարի ապրանքային նշանի, գովազդի կամ այլ պատկերի կիրառություն սայլակների, զամբյուղների վրա,
- ակցիաների, համտեսների, պրոմո միջոցառումների, ֆլեշմոբերի կազմակերպում Ընկերության առևտրային օբյեկտներում,
- գովազդի տեղադրում Ընկերության պաշտոնական կայք էջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում,
- վիդեոգովազդի և աուդիոգովազդի ցուցադրում Ընկերության առևտրային օբյեկտներում,
- Այլ մարքեթինգային միջոցառումներ՝ կողմերի համաձայնությամբ։
- Ստորև իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկն է՝
- Պարենային ապրանքներ
- Ալկոհոլային խմիչքներ
- Ոչ ալկոհոլային խմիչքներ
- Հյութեր, ջրեղեն
- Նպարեղեն
- Քաղցրավենիք
- Ձու
- Պահածոյացված արտադրանքներ
- Թարմ և սառեցված մսամթերք
- Կաթնամթերք
- Պաղպաղակ
- Մանկական սնունդ
- Դիաբեդիկ սնունդ
- Թեյ, սուրճ, կակաո
- Հացաբուլկեղեն
- Հրուշակեղեն
- Կենդանիների կերեր
- Միրգ, բանջարեղեն
- Ոչ պարենային ապրանքներ
- Կենցաղային քիմիա
- Տնտեսական ապրանքներ
- Պարենային ապրանքներ
ԴԻՄՈՒՄ
Գործող կամ հավանական մատակարարի կողմից առևտրային
ցանցին ներկայացվող առևտրային առաջարկի մասին
Դիմումատուի տվյալները
- Կազմակերպության անվանումը __________________________________________________
- Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի տվյալները _______________________
- Պետական գրանցման համարը __________________________________________________
- ՀՎՀՀ (հարկային հաշվի համար) ________________________________________________
- Իրավաբանական հասցե _______________________________________________________
- Փաստացի հասցե _____________________________________________________________
- Բանկային հաշվի տվյալներ _____________________________________________________
- Հեռախոսահամար(ներ) _________________________________________________________
- Էլ. փոստի հասցե _______________________________________________________________
- Կոնտակտային անձ (Անուն, Ազգանուն, պաշտոն) __________________________________
Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ
- Առաջարկվող ապրանքների տեսակները
Ապրանքի նկարագիրը | Ապրանքի արտադրողը | Ապրանքների պահպանման և առաքման առանձնահատկությունները | Արտադրողի կամ մատակարարի որակի հավաստագրեր/սերտիֆիկատներ (եթե առկա են) |
Հավելյալ տեղեկություններ
- Արդյո՞ք ընկերությունը ճանաչվել է սնանկ կամ գտնվում է լուծարման գործընթացում։Այո/Ոչ
- Արդյո՞ք ընկերությունը ունի սեփական արտադրության ապրանքներ։ Այո / Ոչ
Եթե այո, ապա ներկայացնել ապրանքների նկարագիրը։
Ապրանքի նկարագիրը | Ապրանքների պահպանման և առաքման առանձնահատկությունները |
- Արդյո՞ք ընկերությունը տվյալ շուկայում գործունեություն է իրականացնում մեկ տարի կամ ավելի։ Այո / Ոչ
- Արդյո՞ք առկա են ապրանքի որակը բնութագրող միջազգային հավաստագրեր, սերտիֆիկատներ, ներառյալ առաջարկվող ապրանքն օրգանական գյուղատնտեսության կանոններով արտադրված լինելու մասին սերտիֆիկատ։
- Արդյո՞ք ընկերությունը պատրաստ է առևտրային ցանցի հետ քննարկել ապրանքի տեսքը, չափը, մակնշումը, փաթեթավորումը և այլ հատկանիշներ։
- Արդյո՞ք ընկերությունը պատրաստ է առևտրային ցանցին հայտնել իր պատրաստակամությունը ցուցաբերելու լրացուցիչ մարքեթինգային աջակցություն (օր.՝ գովազդային նյութեր, համտեսներ, վաճառքի խթանման այլ միջոցառումներ։)
Եթե այո, ապա մանրամասնել։
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Արդյո՞ք ընկերությունը նախկինում համագործակցել է առևտրային ցանցի հետ․ Այո / Ոչ
- Այլ տեղեկություն, որը դիմումատուն կարևորում է
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Ստորագրելով սույն դիմումը՝ մատակարարը hաստատում է, որ ներկայացված տեղեկությունները ճիշտ են և ամբողջական։
Ամսաթիվ ___________________
Դիմումատուի անուն, ազգանուն _______________________
Պաշտոն ________________________________________
Ստորագրություն __________________________________