E

մեր մասին - 30 տարի շուկայում

մենք աճում ենք Ձեր հետ
միասին։

30 տարիների գործունեության ընթացքում Evrika Supermarket-ների ցանցը ընդլայնվել է՝ բացելով 17 մասնաճյուղ Երեւանում եւ 18-րդ մասնաճյուղը՝ Նոր Խարբերդ, Երեւան-Արտաշատ խճուղի 85/3 հասցեում:

18
մասնաճյուղեր
500+
աշխատակից
30
Տարի շուկայում

Մեր մասին

Ինչպես ստեղծվեց Evrika supermarket-ների ցանցը

Evrika սուպերմարկետը հպարտությամբ սպասարկում է Երևանն արդեն ավելի քան 30 տարի՝ դառնալով վստահելի անուն որակի և հարմարավետության ոլորտում։ 18 մասնաճյուղերով Evrika-ն միշտ ձեր կողքին է՝ առաջարկելով թարմ մթերքի, ամենօրյա անհրաժեշտ ապրանքների լայն տեսականի, ինչպես նաև տեղական և միջազգային արտադրանք։ Սպասարկմամբ, ճկուն գնային համակարգով և որակին տրվող առաջնահերթությամբ Evrika-ն շարունակում է մնալ սիրված ընտանիքների և անհատների կողմից։ Երեք տասնամյակի փորձ, և մենք շարունակում ենք աճել՝ բերելով լավագույնը ավելի մոտ ձեր տանը։
1995

Հիմնադրվել է առաջին սուպերմարկետը

2000

Բացվեցին նոր մասնաճյուղեր

2010

Ներգրավեցինք տեղական արտադրողներին

2020

Սուպերմարկետների քանակը հասավ 16-ի

2025

30 տարի սիրո և վստահության ճանապարհին

Մեր արտարդնաքը

Միշտ թարմ, որակյալ ու բազմազան

Evrika սուպերմարկետների ցանց ունի սեփական արտադրանքի լայն տեսականի՝ խմորամսային արտադրանք (խինկալի, պելմեններ, մսային ռոլլեր, կոտլենների տեսականի), շերտավոր խմոր, խմորեղենների, տորթեի և թխվածքաբլիթների լայն ընտրանի, կրուասաններ, սենդիչներ, պատրաստի ուտեստներ, սառը սուրճ և այլն:

 

Մեր արտադրանքում կարևորագույն տարբերակիչը օգտագործվող մթերքների որակն է՝ բացառապես թարմ բաղադրիչներ: Հատկապես կարևոր ենք համարում նշել, որ օգտագործվում է բացառապես թարմ տեղական միս և մսամթերք:


Evrika արտադրանքը ներկայացված է Evrika սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերում:

Մեր ապրանքները

Միշտ թարմ, որակյալ ու բազմազան

Հոգատարություն յուրաքանչյուր այցի մեջ

Մենք ուշադիր ենք ոչ միայն ապրանքի, այլ նաև յուրաքանչյուր այցելուի նկատմամբ՝ առաջարկելով միջավայր, որտեղ մարդիկ հաճույքով վերադառնում են։

Տեղականին նախապատվություն

Մենք հավատում ենք, որ Հայաստանի հողի բարիքներն արժանի են լինել յուրաքանչյուր սեղանի վրա։ Այդ իսկ պատճառով աջակցում ենք տեղական արտադրողներին։

Անկեղծություն գնացուցակում ու սպասարկման մեջ

Ազնիվ գներ, հստակ կանոններ, պարզ հարաբերություններ։ Մենք խոստանում ենք միայն այն, ինչ իրապես կարող ենք ապահովել։

Ընտանիքի ոգի մեր թիմում և հաճախորդների շրջանում

Մեր խանութները կառուցված են այն գաղափարի շուրջ, որ միասին՝ մենք ընտանիք ենք։ Դա զգում են թե՛ մեր աշխատակիցները, թե՛ հաճախորդները։